Աղբյուր
Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. VIII, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 1998:
Մեղեդի/ԽոսքերՍուրբ Խաչին նվիրված տաղ: Միջնադարյան ձեռագրերում գրված է` «Տաղ ի սուրբ խաչին» կամ «Այլ մեղեդի ի նոյն խորհուրդ խաչին Քրիստոսի Աստուծոյ» կամ «Յարութեան»: Տաղ հասկացությունն առհասարակ ունի լայն ըմբռնում և բացատրվում է որպես «բան չափաբերական, ոտանավոր երգ, քերթուած նուագելի»: Իսկ գանձարաններում այդ բառի տակ հասկացվում է հոգևոր երգի որոշակի մի տեսակ, որը չի կարող շփոթվել ոչ գանձի, ոչ շարականի, ոչ էլ այլաբնույթ որևէ ստեղծագործության հետ: Այդ տաղերը, սովորաբար, փոքրածավալ ու կուռ բանաստեղծություններ են` «տէրունական և սրբերի տոների վերաբերյալ հատուկ երգեր», կապված համպատասխան գանձերի հետ: