www.armenianmusic.am կայքի ադմինիստրացիան առաջարկում է կայքի ծառայությունները այն հիմունքներով, որոնք հանդիսանում են տվյալ լիցենզավորման առարկան: Հետևյալ լիցենզիան հանրային օֆերտա է հանդիսանում համաձայն Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի:
Հետևյալ կանոնները պարտադիր համաձայնություն են հանդիսանում օգտատիրոջ և կայքի ադմինիստրացիայի միջև: Դրանց առարկան է կայքի ադմինիստրացիայի կողմից` կայքի և դրա ծառայությունների տրամադրումը օգտատիրոջը:
Օգտատերը պարտավոր է ամբողջությամբ ծանոթանալ տվյալ կանոնների հետ մինչև կայքում գրանցվելը: Կայքում գրանցվելը օգտատիրոջը պարտավորեցնում է ամբողջությամբ և հիմնովին համաձայնել տվյալ նորմերի հետ՝ ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 23-րդ գլխի համապատասխան հոդվածների:
Ընդհանուր դրույթներ
- Կայքի ադմինիստրացիան իրեն վերապահում է իրավունքներ որոշել կայքից օգտվելու կանոնները և պահանջել օգտատերերից հետևել դրանց:
- Կանոնների չիմացությունը չի ազատում դրանց հետևելու պարտավորությունից: Կայքում յուրաքանչյուր գրության տեղադրումը նշանակում է Ձեր համաձայնությունը տվյալ կանոնների և դրանց կատարման անհրաժեշտության հետ:
- Կայքում տեղ գտած բոլոր տեսակի նյութերի իրավունքները պաշտպանված են համաձայն Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ և միջազգային իրավունքի նորմերի:
- Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղ գտած նյութերի օգտագործման կամ չօգտագործման հետևանքով ստացված կորուստների համար:
- www.armenianmusic.am կայքից նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում հղումը www.armenianmusic.am կայքին պարտադիր է:
Կայքի քարտեզ (կայքում տեղ գտած նյութեր)
- Տեսադարան
- Ձայնադարան
- Գրադարան
- Նորություններ
- Մեր մասին
Ռեսուրսների օգտագործում.
- Կայքի օգտատեր համարվում է www.armenianmusic.am հասցեով մուտք գործող յուրաքանչյուր ոք:
- Կայքի ինտերակտիվ ռեսուրսներից կարող է օգտվել յուրաքանչյուր գրանցված օգտատեր, ով կտրամադրի ճշգրիտ և լիարժեք տեղեկատվություն իր անձի մասին:
- Միայն գրանցված օգտատերերը հնարավորություն կունենան թողնել մեկնաբանություններ, տալ հարցեր, օգտվել վճարովի ծառայություններից .....................
Կայքում արգելված է.
- Մեկնաբանությունների մեջ ուղղակի կամ անուղղակի կերպով վիրավորանք հասցնել կայքի ադմինիստրացիային և հեղինակներին, քաղաքական գործիչներին, լրագրողներին, կայքում տեղ գտած նյութերի զրուցակիցներին, մյուս օգտատերերին՝ ռասայական, կրոնական, էթնիկական, սեռական և այլ խտրականությունների հողի վրա:
- Հայհոյանքների, պոռնոգրաֆիկ և էրոտիկ բնույթի, ինչպես նաև թմրամոլություն քարոզող նյութերի և մեկնաբանությունների տեղադրումը:
- Գովազդի (առանց կայքի ադմինիստրացիայի հետ նախնական պաշտոնական պայմանավորվածության), կոմերցիոն բնույթի հաղորդագրությունների և կայքի բովանդակության հետ որևէ կապ չունեցող այլ գրությունների տեղադրումը:
Եզրափակիչ դրույթներ.
- Ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում փոփոխել սույն կանոնները: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն՝ Կայքում դրանց հրապարակման պահից:
- Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի պարբերաբար Կայքի օգտագործման կանոնները խախտող օգտատիրոջը զրկել կայքից օգտվելու իրավունքից:
- Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքի օգտատերերի գրությունների համար:
- Կայքի ադմինիստրացիան միշտ պատրաստ է հաշվի առնել և ընդունել կայքի յուրաքանչյուր օգտատիրոջ առաջարկությունները՝ կայքի աշխատանքի հետ կապված:
- Կայքի աշխատանքի և դրանում տեղակայված նյութերի վերաբերյալ բոլոր հարցերի համար դիմել կայքի խմբագրությանը [email protected] էլ. հասցեով: