Աղբյուր
Արթուր Շահնազարյան, «Երգ ու բան», ՀԽՍՀ ժողկրթ. նախ., Երևան, 1989:
Մեղեդի/ԽոսքերԻլիկով (թեշիկով) թել մանում են այսպես. վերցնում են մի քիչ գզած բուրդ, ձեռքով երկարացնում և նրանից կապում իլիկը: Ապա իլիկը կախում են ցած ու մատների միջոցով թափով պտտեցնում հոլի պես: Իլիկն ինքն իրեն շարունակում է ֆռռալ` պտտելով երկարավուն, գզած բուրդը, և բուրդը փաթաթվելով դառնում է թել: Հայ գեղջկուհին թեշիկ մանելու, գուլպա գործելու, կար անելու ժամանակ էլ չի դադարում երգ ասելուց: Երգերի մեջ օգտագործում են զանազան ձայնանմանություններ: Երգի գրառումը` Վարդան Սամվելյանի: