00:00
02:35

Բարեխօսութեամբ

«Զարկ» արական երգչախումբ

ՏիպՀոգևոր
ԺանրՍբ. Պատարագի երգ
ԿազմԽմբով
Ձայնի տեսակԱրական
ՏեմպՄիջին
ՏրամադրությունՀանդիսավոր

Աղբյուր

Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. VII, Երևան, ՀՀ ԳԱԱ ԱԻ «Անահիտ» հրատ., 1997:

Մեղեդի/Խոսքեր

Հատված սուրբ Պատարագից: Երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ` Աշխարհգալոցին, երբ պատարագիչ հոգևորականը թափորով իջնում է Սուրբ Խորանից և անցնում Եկեղեցում հավաքված հավատացյալների միջով. սա Քրիստոսի աշխարհ գալու խորհուրդն ունի: Պատարագը քրիստոնեական եկեղեցու կենտրոնական ծիսական արարողությունն է: Պատարագի արարողության հիմքում մարդկության փրկության համար Հիսուս Քրիստոսի նվիրաբերության (պատարագման) կամ զոհաբերության խորհուրդն է: Պատարագի առանցքային ծիսական պահը հաղորդությունն է, որի ընթացքում հավատացյալները հաղորդակցվում, միավորվում են Քրիստոսի հետ՝ խորհրդավոր կերպով նրա մարմնի և արյան փոխակերպված հացի և գինու ճաշակման միջոցով:

Երգացանկ