Աղբյուր
«Կաքավիկ», Մանկապատանեկան երգարան, կազմ. Ա. Շահնազարյան, ՀՀ Գիտ. և կրթ. նախ. Երևան, 2008:
Մեղեդի/ԽոսքերԱյս խաղերգը նման է մանկական հեքիաթի, երբ անընդհատ մի իրը փոխում են մի ուրիշ իրի հետ: Այս տիպի երգերը բացի ուրախություն ու աշխուժություն տալուց, երեխայի մոտ զարգացնում են մտավոր ունակություններ: Փլավը տալիս է հավին, հավը ձու է տալիս, ձուն տալիս է դարբնին, դարբինը դանակ է տալիս, դանակը տալիս է հովվին, հովիվը ոչխար է տալիս. ոչխարն էլ տալիս է Աստծուն (նշանակում է մատաղ անել), որ Աստված իրեն եղբայր պարգևի: