00:00
00:50

Բուրդ բեր գզեմ

Անուշ Հարությունյան

ՏիպԳեղջկական
ԺանրԱշխատանքային
ԵնթաժանրԱռտնին աշխատանքային երգ
ԿազմՄենակատար
Ձայնի տեսակԻգական
ՏեմպԱրագ
ՏրամադրությունԿատակային

Աղբյուր

Արթուր Շահնազարյան, «Երգ ու բան», ՀԽՍՀ ժողկրթ. նախ., Երևան, 1989:

Մեղեդի/Խոսքեր

Բուրդը գզում են սանդերքով` նստած դիրքով: Վերցնում են մի քիչ բուրդ, երկու ձեռքով բռնում ծայրերից, անցկացնում սանդերքի սուր-սուր շյուղերի վրա, երկու ձեռքով քաշում են և բուռ անում: Բռում հավաքված բուրդը նորից անց են կացնում սանդերքի շյուղերին և այդ կրկնում են մի քանի անգամ, մինչև որ բուրդը մաքրվում, զտվում է: Աշխատանքը թեթևացնելու, ժամանակը աննկատ անցկացնելու համար գեղջկուհին երգ էր ասում: Երգի գրառումը` Վարդան Սամվելյանի:

Երգացանկ