Աղբյուր
Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. XI, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2000:
Մեղեդի/ԽոսքերՍա իսկական մանկական բալլադ-կատակերգ է, և ամենածավալուն մանկական երգերից է: Մանուկը վերցնում է քարը ճնճղուկներին զարկելու, և, դեռ չզարկած, ամբողջ գյուղը, յուրաքանչյուրը յուրովի, պատրաստվում են ճնճղուկների ճաշկերույթին, և այդպիսով նկարագրվում են գյուղի տարբեր խավերը, հասարակական շերտերը: Իսկ ճնճղուկները վերջում փախչում են: