Աղբյուր
Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. V, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1979:
Մեղեդի/ԽոսքերԱյս մանկական «Հայր մերը» Կոմիտասը գրել է 1915 թվականին, աքսորից վերադարձից հետո. սա Կոմիտասի վերջին երգն է: Հայ ժողովրդի լինել-չլինելու այդ ճակատագրական պահին մանկան շուրթերով Աստծուց կյանք է խնդրվում հայրիկների ու մայրիկների համար, և որ Աստված պահպանի բոլոր մանուկներին: