Աղբյուր
Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. X, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2000
«Սասնա ծռեր» էպոսը բաղկացած է չորս ճյուղից` չորս մասից, և յուրաքանչյուր մասը վերաբերում է մի սերնդի: Էպոսի յուրաքանչյուր մաս սկսվում է «օղորմիներով», այսպես նախ հիշում են այդ ճյուղի հերոսներին, թվարկում անուն առ անուն: «Օղորմիները» երգում են նաև յուրաքանչյուր ճյուղի ավարտից հետո: