Երգի գործիքային կատարումն է: Տաղ հասկացությունն առհասարակ ունի լայն ըմբռնում և բացատրվում է որպես «բան չափաբերական, ոտանավոր երգ, քերթուած նուագելի»: Իսկ գանձարաններում այդ բառի տակ հասկացվում է հոգևոր երգի որոշակի մի տեսակ, որը չի կարող շփոթվել ոչ գանձի, ոչ շարականի, ոչ էլ այլաբնույթ որևէ ստեղծագործության հետ: Այդ տաղերը, սովորաբար, փոքրածավալ ու կուռ բանաստեղծություններ են` «տէրունական և սրբերի տոների վերաբերյալ հատուկ երգեր», կապված համպատասխան գանձերի հետ: