Աղբյուր
Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. VI, «Սովետական գրող», Երևան, 1982:
Վաղարշապատի պար է` մեկ կամ երկու հոգու համար: Պարը գրառել է Կոմիտասը և գրել է դաշնամուրի համար, ստեղծելով ինքնատիպ ֆակտուրա և նշելով` «Թառի և դափի ոճով»: Ահա այդ պատճառով էլ նվագում են նաև ժողովրդական նվագարաններով, քանի որ դրանք գրառվել են հենց հիշյալ նվագարաններից: