Հիմնադրամի տնօրեն
Մարինա Սուլթանեան «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծի ղեկավար-համակարգողն է։
Աւարտած է Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի խմբավարական և արուեստի բնագավառի կառավարման բաժինները։ Աշխատած Է Հայաստանի պետական ֆիլհարմոնիք նուագախումբին մէջ, ինչպէս նաև Արամ Խաչատուրեան համերգասրահի վարչական կազմէն ներս: 2002 թուականէն աշխատած է ՀՀ Մշակոյթի նախարարութեան մէջ` որպէս Մշակոյթի նախարարի առաջին օգնական, այնուհետև՝ Մշակոյթի նախարարութեան տեղեկատուական-վերլուծական կեդրոնի և հասարակայնութեան հետ կապերու վարչութեան պետ: 2004 թուականէն Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանի դասախօս է։
2012 թուականէն մինչև այսօր կը հանդիսանայ PanArmenian Media Group ՓԲԸ տնօրէններու խորհուրդի անդամ և PM Publishing ընկերութեան գլխաւոր տնօրէն։